Հարցազրույց

21.02.2023 10:59


Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Եթե ադրբեջանա-թուրքական զորքերը մտնեն Հայաստան Արևմուտքը կարող է մանկատներ բացի, Մակրոնը կարող է Ազնավուրի անվան մանկատուն բացել, ամերիկացի կոնգրեսականները՝ Վիլսոնի անվան ծերանոց։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը․

«Եթե ադրբեջանա-թուրքական ագրեսիա լինի ԵՄ դիտորդները զրո նշանակություն են ունենալու որպես զսպող գործոն։ Նրանք 24 ժամում Զվարթնոց օդանավակայանով գնալու են ավելի անվտանգ երկրներ։ ԵՄ դիտորդները գալիս են ՌԴ հեռացումն արագացնելու համար։ Հայաստանը զբաղված է Ռուսաստանին Կովկասից հեռացնելով։ Դա պաշտոնական Երևանի մակրոզբաղմունքն է, արդեն կես տարի ուղիղ հակամարտության մեջ ենք մտնում ՌԴ հետ, հասարակությունը չի տեսնում հետևանքները։

Պետականության կորստի մասին ռուսական ակնարկներին պետք չէ մատների արանքով նայել, ՌԴ-ն կարող է 72 ժամ աչք փակել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա։ Խաղաղություն ստանալու ենք, սակայն Հայաստանի ոչնչացման գնով, խաղաղություն Հայաստանի հաշվին, թե Հայաստանի համար կամ Հայաստանից հետո բանաձևն է արդիական»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա ասել է, որ Մյունխենում կատարվածը Փաշինյանի ողբերգությունն ու խայտառակությունը չէր, բոլորիս, ընդդիմության, քաղաքական դաշտի խայտառակությունն ու ողբերգությունն էր։ Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ Հայաստանում չձևավորվեց իշխանությանը հակադիր համակարգը, որը ասեր, որ Երևանն ունի այլ տեսակետ։ Մինչդեռ ընդդիմությունը քաղաքական դաշտից ինքնալքման պրոցեսում է և ավելի շատ նմանվում է մարդու իրավունքների պաշտպանության միավորի, որի ակտիվությունը դատախազն է որոշում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը