Թուրքիայում երկու երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 294-ի
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան երեքշաբթի տեղեկացրել է, որ 294 մարդ է տուժել երկուշաբթի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկու երկրաշարժերից։
«Մենք ունենք 294 վիրավոր այսօր երեկոյան Հաթայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով,-գրել է Քոջան Թվիթերում։-Նրանցից 18-ի վիճակը, ցավոք, ծանր է»։
Երկուշաբթի օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արևելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։

Աղբյուրը՝ news.am