Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենին ասել է, որ Անկարան չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում։
«Թուրքիան չի միանում պատժամիջոցներին։ Մենք հետևում ենք ՄԱԿ-ի ընդունած որոշումներին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Միաժամանակ նա խոստացել է, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել պատժամիջոցները։

Աղբյուրը՝ news.am