Լրահոս

20.02.2023 10:59


Պայթյուն Քասախ գյուղի տներից մեկում. երկու տուժած հոսպիտալացվել է

Պայթյուն Քասախ գյուղի տներից մեկում. երկու տուժած հոսպիտալացվել է

Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։

Այս խորագրի վերջին նյութերը