Տնտեսական

19.02.2023 18:51


ԱԺ-ն 15 միլիոն դրամի հաշիվ է փակել մի շարք ռեստորաններում

ԱԺ-ն 15 միլիոն դրամի հաշիվ է փակել մի շարք ռեստորաններում

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, որին պատկանող մի շարք ռեստորաններում հյուրասիրություն է կազմակերպվել Ազգային ժողով ժամանած պատվիրակությունների համար։

Եվ այսպես, Ազգային ժողովը 507 հազար դրամ հաշիվ է փակել «Լավաշ» ռեստորանում, 622 հազար դրամ՝ «Պանդոկ Երևանում», 329 հազար դրամ՝ «Երևանի շաուրմա»-ում», 698 հազար դրամ՝ «Շերեփ»-ում, 655 հազար դրամ՝ «Պանդոկ Երևան Գետափին»-ում, 637 հազար՝ «Սմոքինգ Շեֆ»-ում, 505 հազար դրամ՝ «Լիվինգսթոն»-ում, 503 հազար դրամ՝ «Կազա նոստրա»-ում, 623 հազար դրամ՝ «Սիզնս ռեստորան»-ում։

Այս բոլոր ռեստորանները պատկանում են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին։

Հիշեցնենք, որ սա այն ընկերությունն է, որին Փաշինյանի Կառավարությունն ազատել էր 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունից, որը պետք է վճարվեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը