Լրահոս

29.09.2011 17:15


Սաուդյան Արաբիայում մեքենա վարելու իրավունքը կանանց հասու չէ

Սաուդյան Արաբիայում մեքենա վարելու իրավունքը կանանց հասու չէ

Սաուդյան Արաբիայում կինը իրավունք չունի մեքենա վարել, չնայած որ դրա վերաբերյալ օրենքով սահմանված արգելք չկա։ Այդուհանդերձ՝ կինը, ով ավտոմեքենայի ղեկին կնստի առանց խնամակալի (հոր, ամուսնու կամ եղբոր) թույլտվության, ստիպված կլինի տուգանք վճարել, և այդքան մեղմ պատժի կարժանանա միայն այն դեպքում, եթե խնամակալը պաշտոնական նամակով խոստանա, որ նման բան այլևս չի կրկնվի։

Շաիմա Ջաստաինա անունով մի կնոջ նկատմամբ (ով նույնպես ավտոմեքենա է վարել առանց խնամակալի թույլտվության), սակայն,  սաուդյան  դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. Ջաստաինան դատապարտվել է մտրակի 10 հարվածի։ Սաուդյան Արաբիայի   թագավոր Աբդուլլահը, սակայն,  Շաիմային ներել է։

Տեղեկացնենք, որ Սաուդյան Արաբիայում մեքենա վարած կնոջը պատժելու ավելի դաժան միջոց էլ է եղել, քան մտրակի հարվածը. Մանալ ալ Շարիֆը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նա ոչ միայն առանց խնամակալի թույլտվության մեքենա էր վարել, այլ նաև այդ ամենը նկարահանել էր և հոլովակը բեռնել  «Youtube»։

Այս խորագրի վերջին նյութերը