Կարծիք

18.02.2023 21:13


Հասել ենք նրան, որ Իլհամ Ալիևը բացեիբաց որոշում է, թե ով պիտի ապրի Արցախում

Հասել ենք նրան, որ Իլհամ Ալիևը բացեիբաց որոշում է, թե ով պիտի ապրի Արցախում

Հասել ենք նրան, որ Իլհամ Ալիևը բացեիբաց որոշում է ոչ միայն այն, թե ով պիտի ապրի/ աշխատի Արցախում, այլ նաև անցակետ է դնում Հայաստանի և Արցախի միջև, դրա հետ մեկտեղ պարտադրում է պաշտոնական Երևանին (Վաշինգտոնի և Բրյուսելի «քաղաքական քավորությամբ») «խաղաղության» այնպիսի պայմանագիր, որը կկազմալուծի Հայաստանի անվտանգության համակարգը ու հիմքեր կստեղծի արդեն Հայաստանի բլոկադայի համար (բացեք քարտեզն ու տեսեք, թե որ 8 գյուղն է ուզում Բաքուն, և թե որտեղ են դրանք, ինչ կոմունիկացիաների մոտ):

Եվ այս ամենի ֆոնին պերսոնալ Արայիկ Հարությունյանն Արցախում «Ադրբեջանի կազմ ինտեգրման» քարոզ է անուն, ուզում է մոտակա 10 օրվա ընթացքում կառավարության կազմում ադրբեջանահաճո փոփոխություններ անել, դե իսկ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դասը մաքսիմում զբաղվում է Սասուն Միքայելյանին «հուժկու» պատասխաններ տալով։

Իհարկե, Նիկոլն է այս ամենի թիվ 1 մեղավորը, բայց արդյոք նա՞ է միակ պատասխանատուն։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը