Աշխարհ

18.02.2023 19:06


Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հրավիրել են հակաիրանական տրամադրություններ ունեցող մի շարք «ծաղրածուների»․ ԻԻՀ ԱԳՆ

Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հրավիրել են հակաիրանական տրամադրություններ ունեցող մի շարք «ծաղրածուների»․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք «հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն», հաղորդում է Tasnim-ը:

Նա նաեւ դատապարտել է Մյունխենի խորհրդաժողովի կազմակերպիչներին Իրանի ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխությանն աջակցությունն անտեսելու համար:

«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության աննախադեպ ներկայության 44 տարին՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության եւ ղեկավարության, եւ հրավիրում են մի շարք առանց ինքնության ծաղրածուների (Մյունխենի համաժողովին-խմբ.), չեն հավատում ժողովրդավարությանը եւ չգիտեն Իրանի հեղափոխությունն ու ժողովրդին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նախազգուշացրել է երկրի հակառակորդներին եւ ընդդիմախոսներին, որ նրանք «շուտով ստիպված կլինեն ծնկի իջնել իրանական պետության համառության, հզորության եւ մեծության առջեւ»։

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի չի հրավիրել Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը