Ալիևի վարչակարգը վճարովի է դարձնելու Վարանդա-Շուշի ավտոճանապարհը․ ադրբեջանցիները բողոքում են
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։
Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։
«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,-հայտարարել է Սալեհ Մամեդովը։
«Տելեգրամ»-ի ալիքում ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ քննադատության է արժանացել այդ որոշումը։
«Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞։ Այդ գումարը կարող էին բյուջեում գտնել»,-նշել են օգտատերերը։