Լրահոս

29.09.2011 17:06


Ասադի կողմնակիցները ամերիկյան դեսպանի վրա լոլիկներ են շպրտել

Ասադի կողմնակիցները ամերիկյան դեսպանի վրա լոլիկներ են շպրտել

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Սիրիայի  բնակիչները, ովքեր  պաշտպանում են գործող նախագահ Բաշար Աասադին, այսօր հարձավել են ամերիկյան դիվանագետների շքախբի վրա։

Սիրիացիները դեսպան Ռոբերտ Ֆորդի  ավտոմեքենայի և այլ դիվանագետների  մեքենաների վրա քարեր, լոլիկներ և այլ փոքր առարականեր են շպրտել այն պահին, երբ նրանք մոտենում էին սիրիացի ընդդիմադիր գործիչ Հասան Աբդելազիմի տանը։

Հասան Աբդելազիմը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել իշխանափոխություն պահանջող ցուցարարների  նկատամամբ բռնությունները դադարեցնելու կոչով։ Նրա խոսքերով՝ միայն ընդդիամդիրների նկատմամբ բռնությունների դադարեցումից հետո է հնարավոր երկխոսության նստել իշխանությունների հետ։

Վերջին տվյալներով՝ դիվանագետները  դեռ Աբդելազիմի տանն են։ Ընդ որում, նրա տան մոտ Ասադի ավելի ու ավելի  շատ կողմնակիցներ են հավաքվում։ Ոստիկանությունը դեռ չի  խառնվում իրադարձություններին։

Մի քանի ամիս առաջ սիրիացիներն արդեն հարձակվել էին ամերիկյան դեսպանատան վրա։ Դա տեղի էր  ունեցել այն բանից հետո, երբ Ֆորդը  այցելել էր Համա քաղաք, ուր  կենտրոնացված է ընդդիմադիր շարժումը։

Համայում դեսպանին ընդունել էին մեծ շուքով, իսկ Դամասկոսում Ասադի  կողմնակիցները փորձել էին գրոհով վերցնել դեսպանատունը՝ տարատեսակ աղբ նետելով դեսպանատան ուղղությամբ։

Սիրիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն կես տարի։ Այս ընթացքում մի քանի  հազար մարդ է սպանվել՝ ներառյալ շուրջ 700 տարբեր ուժային կառուցների աշխատակիցները և զինծառայողները։

Այս խորագրի վերջին նյութերը