ՌԴ խաղաղապահները հումանիտար օգնության 2 շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
Ռուս խաղաղապահները հումանիտար բեռով երկու շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա․ բազմազավակ ընտանիքների, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մթերային փաթեթներ են տրամադրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը։
Խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am