Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 40 հազարի
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39 672-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«Երկրաշարժերի հետևանքով այս պահին զոհվել է 39 հազար 672 մարդ»,-հայտնել է Սոյլուն ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am