Աշխարհ

17.02.2023 13:27


Թուրքիայում 12-ամյա տղան փրկվել է երկրաշարժի 11-րդ օրը

Թուրքիայում 12-ամյա տղան փրկվել է երկրաշարժի 11-րդ օրը

Թուրքիայում փրկարարները փետրվարի 17-ին՝ երկրաշարժի 11-րդ օրը, փլատակների տակից դուրս են բերել 12-ամյա մի տղայի, տեղեկացրել է Անատոլիական գործակալությունը։

Օսման անունով տղան փրկվել է որոնողափրկարարական աշխատանքներից 260 ժամ անց։

2023թ. փետրվարի 6-ին ուժեղ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում, Սիրիայի սահմանից ոչ հեռու։ Հարյուրավոր հետցնցումները ավերածություններ են առաջացրել սահմանի երկու կողմերում՝ խլելով հազարավոր կյանքեր երկու երկրներում եւ վնասելով կամ ոչնչացնելով հիմնական ենթակառուցվածքները, ներառյալ բուժհաստատությունները։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը