ԱՄՆ նախկին դեսպանը Տեր–Պետրոսյանի պահով համակարծիք է Գերմանիայի դեսպանի հետ
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինքն արդյոք համակարծի՞ք է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հնչեցրած այն տեսակետին, որով նա կասկածի տակ է դրել 1994–96թթ. տեղի ունեցած ընտրությունները՝ ասել է, թե ինքը Գերմանիայի դեսպանի ասածին չի հակասի։
–Ես այդ ժամանակ այստեղ չէի, բայց գոյություն ունեն միջազգային դիտորդների զեկույցներ, ու ես չէի հակասի գերմանացի դեսպանի ասածին,–հայտարարել է նա։
Տեղեկացնենք՝ դեսպան Շմիդտը նաև նշել էր, որ Հայաստանի այսօրվա իրավիճակը Լևոն Տեր-Պետրոսյանի թողած ժառանգության արդյունքն է։