Աշխարհ

17.02.2023 09:44


Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. փլուզվել են շենքեր

Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. փլուզվել են շենքեր

Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղի սեյսմոլոգները։

Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ օջախը գտնվել է ծովում՝ ինը կիլոմետր խորության վրա՝ ափից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը, Հաթայի բնակիչները զգացել են ցնցումներ, փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել էին փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը