Աշխարհ

16.02.2023 13:16


Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 36 187-ի

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 36 187-ի

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 36 187 մարդ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների գործակալության տվյալները։ Նախկինում հայտնի էր 35 հազար զոհվածի մասին։ Տուժել է 18 068 մարդ։

Թուրքիայում առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 4300 հետցնցում։

Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1400-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայում զոհերի ընդհանուր թիվը գնահատել է 8500:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է 2,2 մլն մարդ, իսկ 1,6 մլն մարդ ստացել է ժամանակավոր կացարան։ Թուրքական իշխանությունները հետաքննում են 221 կասկածյալ կապալառուների և մենեջերների՝ երկրաշարժերից հետո հայտնաբերված բնակելի շենքերի շինարարության խախտումների համար։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը