Լրահոս

29.09.2011 14:38


Իրանը հաստատել է, որ Ռուսաստանը վերադարձրել է «С–300»–ի համար ստացած կանխավճարը

Իրանը հաստատել է, որ Ռուսաստանը վերադարձրել է «С–300»–ի համար ստացած  կանխավճարը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Իրանի  պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին պաշտոնապես հաստատել է, որ Մոսկվան ամբողջովին Թեհրանին է վերադարձրել «С–300» զենիթահրթիռային համալիրի համար ստացված  կանխավճարը, որը նա հրաժարվել է արտահանել։

Ավելի վաղ «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր  տնօրեն Անատոլի Իսայկինը հաղորդել էր, որ պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո իրենք Թեհրանին են վերադրաձրել 167 մլն դոլարի կանխավճարը։

Միևնույն ժամանակ, Ա. Վահիդին ասել է, թե Իրանը պնդում է, որ պայմանագիրը խզելու համար նաև փոխհատուցում վճարվի։

Փոխհատուցման գինը չի հստակեցվում։ Իրանը  դիմել է միջազգային միջնորդական դատարան։

Հիշեցնենք, որ Իրանին «С-300» զենիթահրթիռային համալիր մատակարարելու մասին  պայմանագիրը կնքվել էր 2007թ., սակայն 2010թ. սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի  Մեդվեդևն արգելել է հրթիռների մատակարարումը Իրանին, քանի որ դա խախտում է Իրանի  նկատմամբ պատժամիջոնցերի մասին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։

Այս խորագրի վերջին նյութերը