Քարի վերամշակման արտադրամասի տնօրենին սպանել է բանվորը (տեսանյութ)
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:
Նույն օրը, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բեգլարյանը և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: