Լրահոս

29.09.2011 14:31


ՀՌԱԿ ատենապետ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջիկայում լուծում չի ունենալու»

ՀՌԱԿ ատենապետ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջիկայում լուծում չի ունենալու»

–Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը առաջիկայում չի լուծվելու, քանի որ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Ռուսաստանում–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը։

Նրա խոսքերով՝ այդ իրադարձություններից հետո տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունք է փոխվելու, որից հետո Ղարաբաղի հարցը կդառնա գործոն, ու հավելել է, որ առայժմ գերտերությունները համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե ինչպիսին են ուզում տեսնել տարածաշրջանի քարտեզը։

–Այնպես որ, ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորում մի սպասեք,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը