Տնտեսական

29.09.2011 13:55


Ինչի՞ շնորհիվ է ընդլայնվելու հարկային բազան

Ինչի՞ շնորհիվ է ընդլայնվելու հարկային բազան

Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով 2012թ.-ի պետական բյուջեն` ֆինանսների փոխնախարար ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ պետական բյուջեի եկամուտները հաջորդ տարի կկազմեն 910 մլրդ դրամ, որի 96 տոկոսից ավելին հարկերն են: Ըստ փոխնախարարի՝ նախկինում հարկերը կազմում էին ընդհանուր եկամուտների 90-91 տոկոսը: Բացի այդ` ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կբարձրանա մինչև 17.4 տոկոս` 0.6 տոկոսով գերազանցելով այս տարվա սպասվող կատարողականը: Գումարային արտահայտմամբ` մոտ 100 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների ավելացում է պլանավորվում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն, անդրադառնալով 2012 թ. բյուջեի եկամտային մասին, նշել է, որ Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: «Դրա համար մենք մեծ անհանգստություն ունենք և պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որպեսզի հասկանանք, թե հաջորդ տարի այդ հարկերի հավաքագրումը որտեղից ենք ակնկալելու»,–ասել է ՊԵԿ նախագահը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հարկային եկամուտները պետք է ավելացվեն ինչպես հարկային բազայի ընդլայնման, այնպես էլ վարչարարության ուժեղացման շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը