Աշխարհ

15.02.2023 12:21


12 երկիր դադարեցրել է Թուրքիայում փրկարարական աշխատանքների իրականացումը

12 երկիր դադարեցրել է Թուրքիայում փրկարարական աշխատանքների իրականացումը

12 երկիր դադարեցրել է ոոնողա-փրկարարական աշխատանքները Թուրքիայում, չնայած որ դեռևս ամբողջությամբ չեն ավարտվել աշխատանքները։

Փրկարարների հեռանալու մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չաուշօղլուն՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը։ Մինչ այս հայտարարվել էր գերմանացի, ավստրիացի փրկարարների հեռանալու մասին։

Նշենք, որ փրկարարների վերադարձի պատճառներ են միջազգային մամուլում շրջանառվում՝ բնակչության մոտ ագրեսիան աճում է, հարազատներին ուշ գտնելու կամ մահացած դուրս բերելու արդյունքում հարձակումներ են փրկարարների վրա, տեղի է ունենում նաև թալան և այլն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը