Լրահոս

29.09.2011 13:51


Պետական ռեգիստրը մերժել է Հարություն Առաքելյանի՝ ատենապետ ընտրվելու որոշումն ու չի գրանցել

Պետական ռեգիստրը մերժել է Հարություն Առաքելյանի՝ ատենապետ ընտրվելու որոշումն ու չի գրանցել

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն այսօր խոսելով ՀՌԱԿ–ում առկա տարաձայնությունների մասին՝ լրագրողներին հայտնել է, որ պետական ռեգիստրը մերժել է Հարություն Առաքելյանի՝ ատենապետ ընտրվելու որոշումն ու չի գրանցել։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) օգոստոսի 14–ին արտահերթ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը վտարվել էր կուսակցության շարքերից, իսկ նրա փոխարեն ատենապետ էր ընտրվել Հարություն Առաքելյանը:

Ըստ բանախոսի՝ պետռեգիստրը հաստատել է, որ կուսակցության կանոնադրության խախտումով է կատարվել այդ ընտրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը