Աշխարհ

15.02.2023 18:21


Հնագետները 15-րդ դարի սկանդինավյան խորտակված նավի վրա ամբողջ աշխարհից համեմունքների գանձարան են գտել

Հնագետները 15-րդ դարի սկանդինավյան խորտակված նավի վրա ամբողջ աշխարհից համեմունքների գանձարան են գտել

Շվեդիայի Լունդի համալսարանի հնագետները խորտակված սկանդինավյան «Գրիբշունդեն» նավի վրա համեմունքների «գանձարան» են հայտնաբերել: Այն 15-րդ դարի վերջին նավաբեկության է ենթարկվել։

Նավի բեկորները հայտնաբերվել են 1960-ականներին, իսկ հետագա տարիներին դրանք ուսումնասիրել են ծովային հնագետները, բայց ոչ բավականաչափ մանրակրկիտ: Նոր հետազոտությունը հայտնաբերել է լավ պահպանված բուսական նյութի տարաներ՝ ավելի քան 3000 նմուշ:

Հետազոտողները հայտնաբերել են այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են մշկընկույզը, մեխակը, մանանեխը և սամիթը: Նրանք նաև հայտնաբերել են շաֆրանի, կոճապղպեղի, սև պղպեղի և նուշի նմուշներ։ Դրանց մի մասը, հավանաբար, մատակարարվել է Ինդոնեզիայից, ինչը վկայում է զարգացած առևտրի մասին։

Բացի այդ, նավի վրա հայտնաբերվել է չորացրած մոշ, ազնվամորի, խաղող և կտավատ՝ այս բոլոր գտածոները ցույց են տալիս, թե որքան հարուստ և հզոր է եղել նավի տերը՝ Դանիայի թագավոր Յոհանը: Հնագետները հայտնաբերել են նաև անուտելի բույս՝ հենբին, որը նախկինում օգտագործվել է բուժական նպատակներով։

Գիտնականները նշում են, որ բույսերի նմուշները եղել են գերազանց վիճակում՝ նավի հայտնաբերման վայրի յուրահատուկ պայմանների՝ Բալթիկ ծովի սառն ու քիչ աղի մասի շնորհիվ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը