Էդվարդ Անտինյան. «ՀԱԿ–ն այլևս ռեսուրս չունի՝ պարտադրելու իշխանությանը զիջումների գնալ»
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և մասնավորապես ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ասել է.
–Իշխանությունը զիջել է այնքան, ինչքան պատրաստ էր անել, դրանից ավելի չէր անելու։
Խոսելով երկխոսության առկախման մասին՝ բանախոսը նշել է, թե խնդիրը լուծում չուներ, քանի որ իշխանությունը չէր գնալու արտահերթ ընտրությունների հետ կապված բանակցություններին, և ՀԱԿ–ին ոչինչ չէր մնում, քան բանակցություններից դուրս գալը։
–Հասարակության այն մասը, որը պահանջում էր կտրուկ փոփոխություններ, իրեն խաբված է զգում։ Իրենց ուրիշ բան էին խոստացել։ Խոստացել էին կտրուկ փոփոխություններ։ Ինչ վերաբերում է բարեփոխմանը վերևից, ճնշմանը ներքևից, բոլորն էլ ասում են։ Մենք վատ ե՞նք ասում։ Մենք էլ ենք քննադատում. ասում ենք՝ էս բանը ուղղի, ոչ թե ասում ենք՝ դու գնա, մենք գանք,–նկատել է ՀՌԱԿ ատենապետը։
Նրա խոսքերով՝ Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր ռեսուրս է կորցնում։
–Այս բոլոր ժամկետների փոփոխությունները խոսում են այն մասին, որ ՀԱԿ–ն այլևս ռեսուրս չունի՝ պարտադրելու իշխանությանը զիջումների գնալ,–ընդգծել է Էդ. Անտինյանը։

7or.am