Աշխարհ

14.02.2023 20:33


Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը