Ապօրինություն Գառնու ձորում. բնապահպանության նախարարությունը քաջատեղյակ է, բայց քայլեր չի ձեռնարկում (լուսանկար)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով: «Չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և «հանգստի գոտի» բառակապակցությունը (տե՛ս լուսանկարը):
Հատկանշական է, որ այս խնդրին դեռևս հուլիսի 26-ին անդրադարձ էր կատարել news.am կայքը` մեկնաբանություններ խնդրելով բնապահպանության նախարարությունից, որից հայտնել էին, թե որևէ անհատի երբևէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել:
Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ Ժայռային սիմֆոնիայում նույն խայտառակությունն է տիրում:
Ինչպես տեղեկանում ենք «չեկի» վրա առկա կնիքից, Գառնու ձորում անօրինական «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը:
Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին:
«Չենք լռելու»-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ:

«Չեկ»-ի լուսանկարը կցվում է: