Աշխարհ

14.02.2023 08:07


Ցուցարարները Ալբանիայի խորհրդարանի շենքի վրա հրավառ նյութեր են նետել

Ցուցարարները Ալբանիայի խորհրդարանի շենքի վրա հրավառ նյութեր են նետել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հրավառ նյութեր են նետել շենքի վրա և փորձել հետ մղել ոստիկանական շղթան։

Այս մասին հայտնում են ալբանական ԶԼՄ-ները։

Ցուցարարները հավաքվել են Ալբանիայի Օրենսդիր ժողովի առջև՝ ամենամեծ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ և նախկին վարչապետ Սալի Բերիշայի կոչով։

Նա վարչապետ և իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռամային մեղադրում է կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության հետ կապերի, քաղաքացիների սոցիալական խնդիրների մեջ, կոչ է անում նրան հրաժարական տալ և հետաքննություն սկսել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը