Լրահոս

29.09.2011 13:09


Ա. Մանուչարյան. «Երեք նախագահների շուրջ ձևավորված ուժերից զատ գոյություն ունի նաև...»

Ա. Մանուչարյան. «Երեք նախագահների շուրջ ձևավորված ուժերից զատ գոյություն ունի նաև...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարել է, որ Հայաստանում գոյություն ունեցող հիմնական ուժերը երեքն են, որոնք կենտրոնացած են Հայաստանի երեք նախագահների շուրջ։

–Բայց կա նաև մի հսկայական զանգված, որն այլ ձևով է գիտակցում, և այդ զանգվածը դեռ հավաքված չէ, դեռ չի ձևավորվում։ Խոսքս դաշտում գտնվող այդ մանր–մունր քաղաքական ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք չեն մտնում դաշտ,–ասել է նա։

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում հնարավո՞ր է, որ առաջին և երրորդ նախագահները միանան ընդդեմ երկրորդ նախագահի, Աշոտ Մանուչարյանը պատասխանել է, որ վերը նշված իրավիճակում և խեղված աշխարհի ու Հայաստանի պայմաններում ցանկացած խճանկար հավանական է։

–Դա ոչ միայն և ոչ այնքան իրենց կամքն է, որքան մի կողմից արտաքին ուժերի ազդեցությունը, մյուս կողմից՝ ներքին բռնկումները,–ասել նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը