Աշխարհ

13.02.2023 14:48


Ադրբեջանը 12%-ով ավելացրել է գազի արտահանումը

Ադրբեջանը 12%-ով ավելացրել է գազի արտահանումը

Ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով Ադրբեջանը 12%-ով ավելի շատ բնական գազ է ուղարկել արտասահմանյան երկրներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ընդհանուր առմամբ, վառելիքի արտահանման ծավալը կազմել է 2,7 միլիարդ խորանարդ մետր, մեջբերում է «Կոմերսանտ» թերթն Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի խոսքերը։

«Հունվարի արդյունքներով Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը 12%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա կազմել է 1 միլիարդ խորանարդ մետր, Թուրքիա՝ 0,9 միլիարդ խորանարդ մետր, դեպի Վրաստան՝ 0,3 մլրդ խորանարդ մետր: Բացի այդ, Անդրատլանտյան գազատարը (TANAP) Ադրբեջանից Եվրոպա, Թուրքիա է մատակարարել 0,5 միլիարդ խորանարդ մետր գազ»,-ասել է Շահբազովը։

Ադրբեջանական գազի արտահանման աճը Եվրամիության (ԵՄ) երկրներ մեծապես պայմանավորված է միջազգային պատժամիջոցների պատճառով տարածաշրջան ռուսական վառելիքի մատակարարումների կտրուկ կրճատմամբ։

Այս պայմաններում ԵՄ իշխանությունները Բաքուն դիտարկում են որպես Ռուսաստանի Դաշնության հարցում գազի հնարավոր այլընտրանքային փոխարինողներից մեկը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը