Երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը ավելի քան 84 մլրդ դոլար է
Երկու հզոր երկրաշարժերը, որոնք վերջին տվյալներով Թուրքիայում մոտ 30 հազար մարդու կյանք են խլել, ենթադրվում է, որ ազգային տնտեսությանը ավելի քան 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել՝ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով, գրում է Bloomberg-ը։
Կանխատեսվում է, որ փետրվարի 6-ին 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը մոտ 70,8 միլիարդ դոլարի վնաս կհասցնեն բնակելի շենքերին եւ եւս 10,4 միլիարդ դոլարի ազգային եկամուտ կկորցնեն:
Թուրքական Համադաշնությունը հայտարարել է նաեւ, որ աշխատուժի կորուստները թուրքական տնտեսության վրա 2,9 միլիարդ դոլար կարժենան։
Թուրքական բիզնես խմբի հաշվարկները հիմնված են եղել 1999 թվականին Ստամբուլի մոտ տեղի ունեցած երկրաշարժերի վրա, որոնց զոհ է դարձել մոտ 18 հազար մարդ։ Վերջին ավերածությունների հետեւանքով զոհվածների թիվը զգալիորեն գերազանցել է 1999 թվականի երկրաշարժի թվին, հազարավոր մարդիկ դեռեւս անհետ կորած են համարվում:
Գնահատումը նույնպես ավելի մեծ է, քան այս պահին գնահատել են այլ տնտեսագետներ, թեեւ շատերը, ներառյալ Barclays Plc-ի վերլուծաբանները, շեշտել են, որ դեռես վաղ է ամբոջական գնահատականներ տալու համար:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ճանապարհներին եւ էլեկտրացանցերին, ինչպես նաեւ հիվանդանոցներին եւ դպրոցներին հասցված վնասը կարող է այս տարի երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 5,4%-ի՝ պաշտոնական կանխատեսման 3,5%-ի փոխարեն:
Bloomberg Economics-ի նախնական հաշվարկները ցույց են տվել, որ աղետների հետ կապված ծախսերը, ներառյալ վերականգնման ջանքերը, կարող են կազմել ՀՆԱ-ի մոտ 5,5%-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը մեկ տարվա ընթացքում կավարտի բնակարանների շինարարությունը, եւ մոտ 100 միլիարդ լիրա (5,3 միլիարդ դոլար) հատկացվել է աղետի հետեւանքով տուժածների համար:

Աղբյուրը՝ news.am