Լրահոս

29.09.2011 12:24


Ռոբերտ Քոչարյանին ցուցակում ընդգրկելու առաջարկ ՀՅԴ–ին չի եղել

Ռոբերտ Քոչարյանին ցուցակում ընդգրկելու առաջարկ ՀՅԴ–ին չի եղել

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՅԴ նախընտրական ցուցակում ընդգրկելու առաջարկ չի եղել, այդ հարցով իրենց չեն դիմել, հետևաբար, նման հարցի քննարկում էլ չի եղել։

–Եթե Ռոբերտ Քոչարյանը դիմի, քննարկում կլինի։ Բայց թե քննարկման արդյունքը ինչ կլինի, չեմ կարող ասել,–ընդգծել է ՀՅԴ խմբացկության ղեկավարը։

Վ. Հովհաննիսյանը նաև նշել է, որ թեև ՀՅԴ–ն նախընտրում է միայնակ մասնակցել ընտրություններին, քաղաքական իրավիճակը երբեմն թելադրում է նաև ա՛յլ ուժերի հետ համագործակցութուն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը