Երկու տարում 101.000-ով ավելի ելք է եղել Հայաստանից, քան մուտք. ի՞նչ հայրենադարձության մասին է խոսքը
Երբ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով եկավ իշխանության, բազմաթիվ մեծ-մեծ խոստումներ էր շռայլում։ Այդ խոստումներից մեկն էլ այն էր, որ Հայաստանից դադարելու է արտագաղթը և սկսվելու է մեծ հայրենադարձությունը։
Մեծ հայրենադարձություն տեղի չունեցավ, իսկ արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է։
Տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հազիվ հիշել է հայրենադարձության հայեցակարգ մշակելու մասին։ Իսկ այդ ընթացքում մեծ թվով քաղաքացիներ շարունակում են արտագաղթել Հայաստանից։
Հարկադրված վերադարձողներն էլ կան, բայց անհամեմատ ավելի քիչ։
Անցած տարի հայրենադարձության դիմումներն ավելացել են, սակայն ոչ այն պատճառով, որ մարդիկ ոգևորված են Հայաստան վերադառնալու համար, այլ հայտնի հանգամանքների բերումով. իր դերն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի քաղաքացիների այլ երկրներ տեղաշարժի հնարավորության սահմանափակումը։
Թերևս, դա էլ նպաստել է, որպեսզի մեր որոշ հայրենակիցներ նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու շահագրգռվածություն ցուցաբերեն։
Իրականում սա շատ քիչ կապ ունի իրական հայրենադարձության հետ։
Ընդհակառակը՝ պաշտոնական տվյալները վկայում են, որ վերջին 2 տարում Հայաստանից քաղաքացիների ակտիվ տեղաշարժ է եղել։ Երկու տարում երկրից դուրս եկած քաղաքացիների հոսքը ավելի քան 101 հազարով գերազանցել է մուտքը։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։
Երկու տարվա ընթացքում քաղաքացիների մուտքը կազմել է 2 մլն 169 հազար, ելքը՝ 2 մլն 270 հազար։
Տարբերությունը 101 հազար է։
Մուտքի ու ելքի տարբերությունն անցած տարի որոշ չափով կրճատվել է, բայց շարունակել է պահպանվել։
Եթե 2021թ. մուտքերի ու ելքերի տարբերությունը շուրջ 73,6 հազար էր՝ ի հաշիվ դուրս եկածների, ապա անցած տարի կազմել է ավելի քան 27,9 հազար. կրկին դուրս եկածներն ավելի շատ են եղել, քան վերադարձածները։
Անցած տարի Հայաստանից դուրս եկած քաղաքացիների հոսքերի բացասական հաշվեկշիռը համեմատաբար նվազել է։ Մեկ տարի առաջ գրեթե 2,6 անգամ ավելի էր։
Բայց այն, ինչ արձանագրվեց անցած տարի, ավելի շատ կապված էր արտաքին գործոնների հետ։ Խոսքը, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանում ստեղծված իրավիճակի մասին է։
Նորություն չէ, որ Հայաստանի քաղաքացիներն արտագաղթում են մեծամասամբ Ռուսաստան։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո շատերը հետաձգեցին իրենց մտադրությունները։
Թերևս, դա էլ դարձավ մուտքի ու ելքի հոսքերի բացասական միտումների դանդաղելու հիմնական պատճառը։ Այլապես՝ դրանք շատ ավելին կլինեին։
Իհարկե, ի տարբերություն Ռուսաստանի, վերջին շրջանում նկատվում է արտագաղթի ակտիվություն Միացյալ Նահանգների ուղղությամբ։
Բազմաթիվ քաղաքացիները հակված են հաստատվել ԱՄՆ-ում ու պատրաստ են դրա համար բավական մեծ գին վճարել։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ մեկնելու օրինական թույլտվություն ստանալու համար անցած տարի աննախադեպ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ էին դիմել։ Խոսքը հարյուր-հազարների մասին է։
Բայց Միացյալ Նահանգներում հաստատվելը, բնականաբար, շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանում։ Դրա համար էլ Հայաստանի քաղաքացիները մշտապես ձգտել են ավելի շատ տեղափոխվել Ռուսաստան։
Անցած տարի, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանում հաստատվելու հետաքրքրությունները բավականաչափ նվազեցին։
Ընդհակառակը՝ այդ երկրից մեծ հոսք արձանագրվեց դեպի Հայաստան։
Դա երևում է նաև կացության կարգավիճակ ստացողների պարագայում։ Անցած տարի կացության կարգավիճակ ստացողների քանակը կտրուկ աճել է՝ նախորդ տարվա 3,3 հազարից հասնելով 16,1 հազարի։
Մեծ մասը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Հայաստանում ստացել են՝ ինչպես ժամանակավոր, այնպես էլ՝ մշտական կացության կարգավիճակ։
Ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ ներհոսքի արդյունքում, պաշտոնական վիճակագրությունն անցած տարի Հայաստան քաղաքացիների ավելի շատ մուտք է արձանագրել, քան ելք։ Ասվածը վերաբերում է՝ ինչպես ընդհանրապես Հայաստանի, այնպես էլ՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցողներին։
Պաշտոնական տվյալներով, քաղաքացիների ընդհանուր մուտքերը Հայաստան անցած տարի կազմել են 3 մլն 394 հազար։ Ելքերը 3 մլն 355 հազարից մի փոքր ավելի են եղել։ Դրական տարբերությունը 38,7 հազար է։
Սրա մեջ մտնում է նաև Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը, որի պարագայում ելքերը զգալիորեն գերազանցել են մուտքերին։ Եթե հանում ենք այդ գործոնը, ստացվում է, որ այլ երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան շատ ավելի մեծ է եղել։
Դատելով այս տվյալներից՝ խոսքը մի քանի տասնյակ հազար օտարերկրացիների մասին է։ Նրանք հիմնականում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, մի մասը՝ հայեր, մյուս մասը՝ ռուսներ։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը դրական է անդրադարձել Հայաստան մարդկանց հոսքերի վրա։ Բայց դա կապ չունի Հայաստանի քաղաքացիների տեղաշարժերի հետ, որոնց ելքերը շարունակել են գերազանցել մուտքերին. ավելի շատ գնացել են երկրից, քան վերադարձել են։
Իհարկե, դա դեռ արտագաղթի ամբողջական պատկերը չէ, բայց կարելի է ասել՝ մոտ է դրան։
Մարդիկ իրենց ապագան Հայաստանում չեն պատկերացնում ու շարունակում են հնարավորության դեպքում հեռանալ։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ մարդիկ նախընտրեն գնալ երկրից։ Խաթարված է անվտանգությունը, չկա կայունություն ու ապագայի նկատմամբ հավատ։
Անվտանգային այս միջավայրն էլ դարձել է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը։
Պատերազմից երկուսուկես տարի հետո էլ պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել։
Այդ պայմաններում երկրի անվտանգությունը բարձրացնելու, ռազմական կարողություններն ավելացնելու ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, իշխանությունները զբաղված են տոնական միջոցառումների կազմակերպմամբ, թանկարժեք մեքենաների ձեռքբերմամբ, գրասենյակների ու ճաշարանների վերանորոգմամբ-կահավորմամբ։
Մարդիկ չեն տեսնում այն քայլերը, որոնք վաղը կարող են անվտանգության երաշխիք լինել։
Վաղվա օրվա նկատմամբ այս մտահոգություններն են, որ շատերին ստիպում են գնալ երկրից, ինչի հետևանքով էլ երկիրը շարունակում է դատարկվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am