Ադրբեջանում մի քանի օր է ինչ որոշ վերլուծական կենտրոններ և ,անկախ ռազմական փորձագետներե, հղում կատարելով wikileaks-ին, խոսում են ՀՀ նախագահի՝ ազատագրված տարածքներից 5 շրջանների հանձման պատրաստակամության մասին: Նրանց խոսքերով Եթե չլինեին 2009թ.-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանգրությունները, Հայաստանը իբր պատրաստ էր ետ քաշել զորքերը ,օկուպացվածե 5 տարածքներից: Ադրեջանը սկսել է արդեն փրփուրներից կառչել և խոսել ,եթեներովե այն էլ հույսը կապելով աշխարհում արդեն լուրջ չընդունվող wikileaks-յան ,բացահայտումներիե հետ:
Նախ սկսենք նրանից որ ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ էլ որևէ մեկը չի կարող խառնվել ԼՂՀ ներքին գործերին և այն էլ տարածքային զիջումներ անել ԼՀՂ-ի հաշվին և նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ հանուն Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը Ստեփանակերտը կգնա որոշ տարծքների հանձմանը կամ փոխանակմանը, ապա դա կլինի միայն ԼՂՀ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում: Իսկ լավագույն երաշխիքը դա առաջին հեթին ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն է, որը Ադրբեջանին ետ կպահի արդեն իրավական ստատուս ունեցող հարևան երկրի դեմ ոտնձգությունից: Առանց նման զարգացումների Ստեփանակերը ոչ միայն 5 շրջան այլև մեկ թիզ հող անգամ չի զիջի Ադրբեջանին:
Այնպես որ մեր արևելյան հարևանը պետք է հրաժարվի պատրանքներով ապրելուց, որ մի օր արցախցիները, գառան նման իրենց ճակատագիրը անիծելով, կընկնեն գայլի երախը: Պետք է քաղաքական կամք դրսևորել և լուծել Դեմոկլեսյան թրի պես մեր տարածաշրջանի գլխին կախված այս հակամարտությունը և մտածել համագործակցության ուղիներ փնտրելու մասին այն պարզ գիտակցմամբ, որ մեզնից բացի աշխարհում չկա որևիցէ այլ երկիր, որը մեր բարորությունն է ցանկանում ավելի շատ քան մենք ինքներս:
Հույսը վերջինն է մահանում

Էրիկ Երիցյան