Լրահոս

29.09.2011 11:18


ԱՄՆ 26 նահանգներ հայց են ներկայացրել դատարան Օբամայի առողջապահական բարեփոխոխումները չեղյալ հայտարարելու համար

ԱՄՆ 26 նահանգներ հայց են ներկայացրել դատարան Օբամայի առողջապահական բարեփոխոխումները չեղյալ հայտարարելու համար

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի 26 նահանգներ և Անկախ գործարարության ազգային դաշնությունը դիմել են Գերագույն դատարան՝ անօրինական ճանաչելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից անցկացված առողջապահական բարեփոխումները։ Ներկայացված հայցում պահանջվում է չեղյալ համարել բարեփոխումների ողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին առավել վիճելի դրույթները:

Հայցի հեղինակները ցանկանում են, որ դատարանը որոշում կայացնի մինչև 2012թ. նախագահական ընտրությունները։ 26 նահանգների մեջ են Ֆլորիդան, Արիզոնան, Ինդիանան, Լուիզիանան, Տեխասը, Նևադան, Յուտան, Վաշինգտոնը, Ալաբաման, Ջորջիան, Միսիսիպին և այլն։

ԱՄՆ վարչակազմը նույն օրը Գերագույն դատարանում բողոքարկել է Ատլանտայի դատարանի որոշումը՝ ըստ որի առողջապահության մասին օրենքի հիմնական դրույթները հակասահմանադրական են, և խնդրել է չեղյալ համարել այն։ Դատարանն օգոստոսին մասնավորապես որոշել էր, որ չի կարելի տուգանել այն քաղաքացիներին, որոնք չեն կատարել բժշկական ապահովագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը