Լրահոս

29.09.2011 10:34


Հայ թավջութակահարին աուլ անվանած դիրիժորն ազատվել է աշխատանքից

Հայ թավջութակահարին աուլ անվանած դիրիժորն ազատվել է աշխատանքից

ՌԴ մշակույթի նախարարի որոշմամբ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մարկ Գորենշտեյնն ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ Գորենշտեյնը հունիսի 15-30–ը Մոսկվայում կայանալիք Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի փորձի ժամանակ վիրավորական խոսքեր էր հնչեցրել Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին: Դեպքը աղմկահարույց պատմության էր վերածվել նաև այն պատճառով, որ հենց այդ պահին փորձի ընթացքը ուղիղ եթերով հեռարձակվել էր: Գորենշտեյնը հայազգի թավջութակահարի մասին շատ անհարգալից էր խոսել՝ նրան անվանելով չակերտավոր տաղանդ, աուլ, Նիշիմոտոյի զարմիկ և այլն։ Տեղի ունեցածին արձագանքել էր մրցույթի կազմկոմիտեն՝ անընդունելի համարելով Գորենշտեյնի նման պահվածքը և վիրավորական անվանելով Նարեկ Հախնազարյանի հասցեին արված արտահայտությունները:

Ու չնայած այս տհաճ պատմությանը՝ Նարեկ Հախնազարյանը հաղթել էր «Թավջութակ» անվանակարգում: Եզրափակչում նա մրցում էր Իտալիան, Գերմանիան, Բելառուսն ու Ֆրանսիան ներկայացնող մասնակիցների հետ։ Հաղթողի համար սահմանված էր 20 հազար եվրո գումար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը