Աշխարհ

10.02.2023 10:51


Նովոսիբիրսկում 14 մարդու են դուրս բերել փլատակներից

Նովոսիբիրսկում 14 մարդու են դուրս բերել փլատակներից

Նովոսիբիրսկում գազի պայթյունի հետևանքով հինգհարկանի բնակելի շենքի մասնակի փլուզումից հետո փրկարարները 14 մարդու են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նովոսիբիրսկի մարզի հատուկ ծառայություններին։

Երեկ տեղեկացրել էինք, որ Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո հինգհարկանի շենքի չորս մուտքերից երկուսը մասամբ փլուզվել են։ Ավերվել է մոտ 30 բնակարան։ Վերջին տվյալով՝ 13 մարդ է մահացել։ Այսօր առավոտյան մասնակի փլուզման վայրում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները։

«Ժամը 10.00-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 06.00), ըստ ճշտված տվյալների, հաջողվել է փրկել 14 քաղաքացու, այդ թվում՝ երեխայի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Փրկվածներից 9-ին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են բժշկական հաստատություններ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը