Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ (լուսանկար, տեսանյութ)
Հնդկաստանի մայրաքաղաքի մայրամասերից մեկում ընձառյուծը վնասվածքներ է հասցրել առնվազն հինգ մարդու այն բանից հետո, երբ նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք, հայտնում է Daily Mail-ը:
Համացանցում տարածվել են Ղազիաբադի դատարանի շենքի ներսում տեղի ունեցած միջադեպի կադրերը, որոնք ցույց են տալիս գիշատչի հարձակման հետևանքով տուժած մի քանի տղամարդու: Նշվում է, որ կենդանին փորձել է հոշոտել նրանցից մեկին:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները թափահարում բոցավառ փայտերը և ցանցեր փռում դատարանի շենքի ներսում՝ փորձելով բռնել կենդանուն:
Թե ինչպես է ընձառյուծը հայտնվել շենքում, պարզ չէ։
Ղազիաբադը Նյու Դելիի արևելյան ծայրամասում է և գտնվում է անտառի մոտ, որը ընձառյուծների հայտնի բնակավայր է:

Հնդկաստանում ապրում է առնվազն 12 000 ընձառյուծ:
Աղբյուրը՝ tert.am