Լրահոս

29.09.2011 09:37


Եգիպտոսի կուսակցությունները պահանջում են փոխել ընտրությունների մասին օրենքը

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Մահմեդական եղբայրության ղեկավարությամբ գործող Եգիպտոսի քաղաքական կոալիցիան սպառնում է բոյկոտել մոտակա ընտրությունները, եթե  ընտրական օրենսդրությունում որոշակի  փոփոխություներ չկատարվեն։

Ինչպես նշում են քաղաքական գործիչները, առանց այդ փոփոխությունների խորհրդարան կարող են մտնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմանկիցները։

Կոալիցիայի կազմում գտնվող կուսակցությունները ընտրական օրենսգրքում փոփոխություններ  կատարելու համար մինչև կիրակի են ժամանակ տվել։

Եգիպտոսում ընտրությունները  նշանակված են նոյեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը