Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն:
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:
Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով.
1. Մեզ երկար ժամանակ հրամցնում էին, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու, Հայաստանի անվտանգությունն ամրացնելու, ադրբեջանական հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար:
Փաստորեն՝ գալիս են, որպեսզի հակառակը տեսնեն ու համոզվեն, որ մենք ՝ հայերս, չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:
2. ԵՄ առաքելությանը վերագրել այդ թվում ռուսական զորքի շարժերը դիտելու և արձանագրելու ֆունկցիան աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է, որ հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով:
Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար:
Սրան ավելացրեք նաև երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Եվրոպական առաքելությունը փաստացի Ադրբեջանի համար ևս պիտի նույնպես շահավետ լինի։
Հիշեցնեմ նաև Խորվաթիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունը, որ ԵՄ առաքելությունը ստատուս-քվոն որևէ կերպ չի երաշխավորելու և կհասկանաք, թե նիկոլենք հերթական ինչ գարշահոտ աջաբսանդալ են եփում մեր գլխին աշխարհաքաղաքական նման փնթի խաղերով:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից