Լրահոս

29.09.2011 09:34


Հոնկոնգի վրայով «Նիսատ» ուժեղ թայֆունն է պտտվում

Ինչպես հայտնում է «BBC»–ն, այսօր Հոնկոնգի դպրոցները, մի շարք պետական հաստատություններ, ինչպես նաև հայտնի Հոնկոգյան ֆոնդային բորսան չեն աշխատում։ Պատճառը «Նիսատ» ուժեղ թայֆունն է, որը մոտենում է Չինաստանի  հարավային ափերին։

Ներկա պահին թայֆունը քաղաքից 350 կմ հեռավորյան վրա է, սակայն արդեն այս գիշեր Հոնկոնգի վրա հեղեղային անձրևներ և ուժեղ քամներ են թափվել։

Թայֆունի հզորությունը ութ միավոր է գնահտվել՝ տաս միավորանոց համակարգում։

Ավելի վաղ «Նիսատը» մտել էր  Ֆիլիպիններ, որտեղ առնվազն 35 մարդու  մահվան պատճառ էր դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը