ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 2012 բյուջեի նախագիծը
ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել`
Եկամուտների գծով՝ 910.0 մլրդ դրամ,
Ծախսերի գծով՝ 1042.5 մլրդ դրամ,
Դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:
Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:
Նախատեսվող դեֆիցիտի գումարը 2011 թվականի պետական բյուջեով հաստատված և 2010 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձևավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար` 16.1 մլրդ դրամ և 41.8 մլրդ դրամ նվազումով: Դեֆիցիտ /ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 3.1 %-ի չափով` 2011 թվականի համար ծրագրված և 2010 թվականի փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի և 4.98%-ի դիմաց:
2012 թվականի ՀՀ համախմբված բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 937.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1069.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) և դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների բյուջեների ծավալը գնահատվել է եկամուտների գծով՝ 96.4 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող հատկացումները) և ծախսերի գծով՝ 96.4 մլրդ դրամ: Ընդ որում 2012 թվականի եկամուտները կանխատեսվում են 2010 թվականի փաստացիի նկատմամբ շուրջ 11.5 մլրդ դրամով, իսկ 2011 թվականի համար համայնքների կողմից ծրագրվածի համեմատությամբ` շուրջ 2.8 մլրդ դրամով ավելի: