Ֆրանսիան Իրանին նախազգուշացրել է հնարավոր ռմբակոծության մասին
Ինչպես հայտնում է «AFP»–ն, երեկ երեկոյան ՄԱԿ–ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել է, որ Իրանը կարող է ռազմական գործողությունների օբյեկտ դառնալ, եթե Թեհրանը չդադարեցնի իր միջուկային ծրագիրը։
–Եթե մենք այսօր իրանցիների հետ համաձայնության չգանք, ապա ռազմական գործողություններ սկսելու լուրջ ռիսկ կառաջանա,–ասել է Արոն։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Իրանին հարվածներ հասցնելն «աներևակայելի դժվար» հանձնարարություն կլինի, որն «աղետալի հետևանքներ» կունենա ամբողջ տարածաշրջանի համար։
Դիվանագետի խոսքերով՝ դեպքերի նման զարգացումը շատ հավանական է, քանի որ «որոշ երկրներ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ իրենց կողքին ատոմային ռումբով զինված Իրան ունենալ»։
ՄԱԿ–ում Ֆրանսիայի դեսպանի այս հայտարարությունը մեծ արձագանք է ստանում, քանի որ որոշ ժամանակ առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ևս հայտարարել էր, որ հնարավոր է՝ օդային հարվածներ հասցվեն Իրանին։
Իրանը պաշտոնապես դատապարտել է այս հայտարարությունները՝ ավելացնելով, որ իր երկրի վրա հարձակման դեպքում ագրեսորներն անպայման պատասխան են ստանալու։