Լրահոս

28.09.2011 17:17


«Սուրիկի Լավաշի» տերը պնդում է, որ որդիները հանցախմբի հետ կապ չունեն

«Սուրիկի Լավաշի» տերը պնդում է, որ որդիները հանցախմբի հետ կապ չունեն

«Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ՝ «Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը պնդում է, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ: Նախաքննական մարմնի պնդմամբ, հենց Արտուշ Հակոբյանն է վնասազերծված բանդայի պարագլուխը: Նրան երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել բանդիտիզմի եւ ավազակային հարձակման հոդվածներով: Սուրիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ավագ որդուց` Արտուշ Հակոբյանից բացի, տարել են նաև մյուս որդուն` Անդրանիկին, ում երեկվանից հարցաքննում են, արդեն 4 օր է` կանանց գաղութում է գտնվում նաև հարսը` Մարինա Գեորգաձեն, ով կալանավորված Արտուշ Հակոբյանի կինն է։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարել է, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են: Նրա խոսքով, անգամ իր 13 տարեկան թոռնիկին են տարել հարցաքննության: Այս մասին ոստիկանությունը որևէ տեղեկատվություն չի տրամադրել: Սուրիկ Հակոբյանը, հերքելով որդուն ներկայացված մեղադրանքները, հարցնում է. «Եթե ինքը պարագլուխ էր, ինքը չէր կարող ներկա լիներ դատախազի ծնունդին։ Կամ իմ որդին ինչպե՞ս կարող էր չխուսափել, չփախչել, եթե իր ընկերներին արդեն կալանավորել էին, իրենց ասելով․․․ ինքը գնացել էր ծնունդ, այն էլ զենքով․․․ սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքին, ուրիշ ոչինչ»։ Ոստիկանության փոխանցմամբ բանդան վնասազերծվել էր սեպտեմբերի 23-ին, իսկ Արտուշ Հակոբյանը ռեստորանից բերման է ենթարկվել սեպտեմբերի 24-ի երեկոյան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը