Լրահոս

28.09.2011 17:17


Մեթյու Բրայզա. «Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով չի լուծվի»

Մեթյու Բրայզա. «Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով չի լուծվի»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում չկան անլուծելի հակասություններ, այդ պատճառով այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ելույթը։

Դեսպանի խոսքերով՝ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելն անհնար է, իսկ ներկայումս անհրաժեշտ է վերջնականապես համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողում, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներդնել բոլոր ջանքերը կովկասյան տարածաշրջանում ուժային սցենարի կիրառման և հակամարտության սրացման կանխման նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը