Սեպտեմբերի 28-ից մինչև 30-ը կդադարեցվի գազի մատակարարումը
«Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում:
Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Սեպտեմբերի 28-ից մինչև 30-ը կդադարեցվի գազի մատակարարումը
«Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում: Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: