Լրահոս

28.09.2011 16:24


Քաղաքաշինության նախարար. «Չգիտեմ՝ նման տեղեկատվությունը որտեղից է տարածվում»

Վերջին շրջանում Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ Մուշ 2 թաղամասում պետբյուջեի միջոցներով անօթևանների համար ընթացող շինարարությունը դադարեցվել է, որի արդյունքում շինարարները տուն են ուղարկվել, իսկ բնակարանների հանձնման ժամկետները երկարաձգվել են: Գյումրի այցելած ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նշեց, որ նմանատիպ լուրեր ինքն էլ է լսել, սակայն բացարձակ հիմնազուրկ է համարում.

–Ինքս էլ եմ լսել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ նման բան չկա, և չէր էլ կարող լինել: Շինհրապարակներում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Այսօրվա դրությամբ՝ մոտ 10000-ից ավելի աշխատող կա շինհրապարակներում: Ֆինանսական խնդիր չունենք, և չգիտեմ՝ նման տեղեկատվությունը որտեղից է տարածվում,–ասել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը