Մեր խմբագրությունը նամակ է ստացել «մի խումբ մոլի ֆուտբոլասերներ» ներկայացած մարդկանցից։ Ստորև ներկայացնում ենք այդ նամակը։
«Անհայտ ծագումով, Ռիչարդ Կիրակոսյանը, ով իրեն քաղաքագետ է համարում, անցած օրը անդրադարձել էր նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, թե իբր նա յուրացրել է հասարակության “զարդերն ու դափնիները”:
Դա ասվում է, այն դեպքում, երբ ազգային հավաքականը ցույց է տալիս աննախադեպ խաղ և արդյունք, ու այս հարցում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մասնակցությունը հսկայական է: Հենց Հայրապետյանի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք լավ հավաքական, որը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ ու հիմա պատրաստվում է հոկտեմբերի 7-ին Մակեդոնիայի հետ վճռորոշ խաղին:
Ակնհայտ նկատվում է վերջին օրերին մամուլով Ռ. Հայրապետյանի դեմ սկսած արշավը: Սա մենք, առաջին հերթին, գնահատում ենք ստոր քայլ մեր հավաքականի և մեր ֆուտբոլիստների հանդեպ: Ռ. Կիրակոսյանը և նրա պատվիրատուները հավանորեն խորապես անտարբեր են մեր Ազգային հավաքականների հաջողությունների հանդեպ: Երևի նրանք սրտացավ են այլ պետությունների հավաքականների հաջողություններով: Միայն հայրենիք չունեցող մարդիկ կարող են վճռորոշ խաղից առաջ “ հարձակվել” Ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա նախագահի վրա:
Կոչ ենք անում պատվիրատուներին և պատվերը կատարող քաղաքագետներին գոնե մինչև հոկտեմբերի 7-ի խաղը հանգիստ թողնել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին` չհարամելու ողջ ժողովրդի սպասումները:
Մի՛ հարամեք. կոչ են անում ֆուտբոլասերները

Մի խումբ մոլի ֆուտբոլասերներ»