Կարծիք

06.02.2023 16:40


Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ

Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ

Առավոտից ֆրենդերս Իսլանդիան են հիշել, պարզվեց Հակոբյան Աննան է ինչ-որ բան գրել։

Չանդրադառնամ իր վերաշարադրմամբ Իսլանդիայի պատմությանը, որովհետև իր գրածը զրոյին մոտ կապ ունի իրական պատմության հետ (ասում եմ՝ որպես մարդ, ով Իսլանդիայով հետաքրքրվում է 1980-ականների կեսերից, երբ դպրոցում կարդացի Ժյուլ Վեռնի «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» վեպը)։

Վստահ եղեք, որ այդ զառանցանքը հատուկ է գրվել, որպեսզի մարդիկ սկսեն վիճել, քննարկել և՝ որպես արդյունք, օգնեն տարածել իր գրառումը։

Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք։

Պատասխանը շատ պրոզայիկ է. գովազդ։ Իրենց ընկերուհի Թագուհի Ղազարյանը («կապտամազիկ» պատգամավորը, եթե հիշեք) կապ ունի «Երկիր Նաիրի» վեպի այս վերջին վերահրատարակման հետ, ըստ այդմ մարդ ու կնիկ՝ Նիկոլ ու Աննա, լծվել են դրա գովազդին։

Այդքան բան։ Ժամանակի կորուստ է խորը իմաստներ փնտրել իր գրածում, զուտ գովազդ է։ Բեմադրած լուսանկարը, «կորցրած գրքի փոխարեն գնացի մի հատ էլ գնեցի»-ն՝ ասածիս ապացույցներ։

Հ.Գ. Մարքեթինգային ժարգոնով դրան անվանում են «нативная реклама» / «native advertising», գուգլեք։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը