Լրահոս

28.09.2011 16:13


Եմենի ապստամբները կործանիչ են ոչնչացրել

Եմենի ապստամբները կործանիչ են ոչնչացրել

«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ Եմենի ցեղախմբերով բնակեցված Արհաբ տարածաշրջանի բնակիչները սեպտեմբերի 27–ի երեկոյան կառավարական զորքերին պատկանող ռազմական ինքնաթիռ են կործանել։

Երկրի այդ հատվածում արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են զինված բախումներ տեղի ունենալ ցեղերի և կառավարական ուժերի միջև։

Ականատեսները պատմել են, որ խփված կործանիչն ընկել է տեղի գյուղերից մեկից ոչ հեռու։ Օդաչուին հաջողվել է ինքնանետիչի (կատապուլտ) միջոցով դուրս թռչել, սակայն նրան գերի են վերցրել։

Ահրաբի ցեղերի հաջող գործողություններից հետո Հանրապետական գվարդիան հերթական անգամ օգնության է կանչել ռազմական ինքնաթիռների։ Մի քանի օր առաջ տեղի բնակիչները հարձակվել էին ռազմաբազայի վրա՝ սպանելով կառավարական զորքերի վեց զինվոր և մեկ գեներալ։

Այս խորագրի վերջին նյութերը