Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել է Հալեպի պատմական կենտրոնը
Սիրիայում երկրաշարժի պատճառով վնասվել է Հալեպի պատմական կենտրոնը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիայում ամենից շատ տուժել է Հին քաղաքը՝ Հալեպի պատմական կենտրոնը։ Շատ հին մզկիթներ ավերվել են։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարները, բազմաթիվ մարդիկ դեռ փլատակների տակ են։
Վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը ու Հին քաղաքի կենտրոնում գտնվող միջնադարյան ամրացված Մեծ պալատը։ Միջնաբերդը համարվում է աշխարհի ամենահին և ամենամեծ ամրոցներից մեկը (մ.թ. ա. առնվազն 3-րդ հազարամյակի կեսեր):
Հալեպը Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Մինչ սիրիական պատերազմի սկսելը (2011) եղել է երկրի տնտեսական մայրաքաղաքը և ամենախոշոր արդյունաբերական կենտրոնը։ 2005 թ.–ի տվյալներով ՝ Հալեպի բնակչությունը կազմում էր ավելի քան 2,5 միլիոն մարդ։
Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել է Հալեպի պատմական կենտրոնը